Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպե՞ս վարվել ներաճող եղունգների հետ

Ինչպե՞ս վարվել ներաճող եղունգների հետ

Ներաճող եղունգը հիվանդություն է, որի ժամանակ եղունգը աճում է դեպի կողք` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, եւ հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում:

 

Որպես կանոն՝ ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում: Սկզբում հիվանդությունն իր մասին զգացնել է տալիս քայլելու ժամանակ, հատկապես նեղ կոշիկի մեջ: Հետո կարմրում է ու այտուցվում, իսկ ժամանակին բուժումը չսկսելու դեպքում, սկսում է եղունգից թարախային արտադրություն գալ: Աշխատելով լուծել այս խնդիրը` մարդիկ ավելի կարճ են կտրում եղունգը, խորացնելով առանց այն էլ լուրջ իրավիճակը: Իսկ այս դեպքում միշտ էլ մեծանում է ինֆեկցիայի հավանականությունը:

 

Հիվանդի անտարբերությունը կարող է շատ վտանգավոր բարդությունների հանգեցնել` հյուսվածքները կարող են նեկրոզվել եւ հասցնել ընդհուպ մեծ մատի գանգրենայի: Եղունգի ներաճելու պատճառները մի քանիսն են` եղունգի ոչ ճիշտ, չափից խորը կտրելն է, նեղ կոշիկ կրելը` հատկապես բարձրակրունկ: Այս ժամանակ եղունգը ուժեղ սեղմվում է թմբիկի մեջ:

 

Երբեմն էլ օրգանիզմը հակվածություն է ունենում եղունգների ներաճելուն: Եղունգի ներաճ լինում է, երբ ոտքը սնկային հիվանդությամբ հիվանդանում է կամ ինչ-որ տրավմայի ենթարկվում: Եթե այս երեւույթը շարունակական բնույթ է կրում, պետք է հրաժարվել նեղ կոշիկներ հագնելուց ու եղունգները շատ կարճ կտրելուց: Իսկ եղունգի ձեւը պետք է լինի քառակուսի, բայց ծայրերը՝ մի քիչ կլորավուն: Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է նաեւ տանը պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ կատարել` քլորոֆիլիպտի ու յոդուկսունի օգտագործումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներաճած եղունգը շարունակում է ձեզ անհանգստացնել, ուրեմն անհապաղ պետք է դիմել բժշկի: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է այս խնդրի լուծման մի քանի տարբերակ:

 

Ավելի ռադիկալային, բայց ոչ այնքան դուրեկան պրոցեդուրան` վիրաբուժական միջամտությամբ ներաճած եղունգի հեռացումն է: Չնայած այս մեթոդն ունի շատ բացասական կողմեր` սկսած հետվիրահատական ցավերից, որ կարող է տեւել 2 շաբաթ, վերջացրած` երկար ժամանակ ապաքինվելուց: Մյուս տարբերակը ներաճած եղունգի լազերային վիրաբուժությունն է, որի ժամանակ հեռացվում է եղունգի միայն ներաճած մասը:

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. lubsan.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ